Ֆրանսիան նախապատրաստվում է վերջին տարիների իր ամենաընդգրկուն ռազմական մանևրներին՝ «Orion 26»-ին, որը կմեկնարկի փետրվարի 8-ին և կտևի շուրջ երեք ամիս։ BFMTV-ի հաղորդմամբ՝ այս միջոցառմանը կներգրավվեն 12,500 ֆրանսիացի զինծառայողներ և զինվորականներ 24 այլ երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Կանադայից և ԱՄԷ-ից։
Զորավարժությանը կօգտագործվի 25 նավ՝ ներառյալ «Շարլ դը Գոլ» ավիակիրը, 140 մարտական ավիացիա և շուրջ 1200 անօդաչու թռչող սարք։
Զորավարժությունների սցենարը նախատեսում է հորինված Արլանդիա պետության պաշտպանությունը ագրեսոր հարձակումից՝ սիմուլյացնելով ժամանակակից պատերազմի բոլոր դրսևորումները՝ հիբրիդային սպառնալիքներից մինչև բարձր ինտենսիվության բախումներ։
