Մի շարք ավտոճանապարհներ անանցանելի են. առաջիկա օրերին ՀՀ որոշ շրջաններում սպասվում է քամու ուժգնացում


Ինչպես և կանխատեսվել էր, հունվարի 22-ից հանրապետության առանձին շրջաններում դիտվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ, ինչով պայմանավորված որոշ հատվածներում դիտվում է նաև բուք։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:


 


«Արդյունքում մի շարք ավտոճանապարհներ հայտնվել են անանցանելի վիճակում։


 


Հունվարի 23-ի ցերեկը և 24-ին Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիի, Գեղարքունիքի, Սյունիքի առանձին հատվածներում կրկին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։


 

Leave a Comment