ՄԻՊ-ը նորակոչիկների իրավունքների վիճակի ուսումնասիրման նպատակով այցելել է N ուսումնական զորամաս


2026 թվականի հունվարի 22-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և աշխատակազմի ներկայացուցիչները, 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում, իրականացրել են այց ՊՆ N ուսումնական զորամաս։


 


Այցի նպատակն է եղել  նորակոչիկների ծառայության ներգրավման, սկզբնական պատրաստության, նրանց նկատմամբ վերաբերմունքի, ծառայության պայմանների և, ընդհանուր առմամբ, նրանց իրավունքների վիճակի ուսումնասիրումը:


 


 


Այցի ընթացքում հրամանատարության ուղեկցությամբ իրականացվել է շրջայց զորամասի տարածքում, ուսումնասիրվել են զինծառայողների ծառայության սոցիալ-կենցաղային պայմանները, ծառայության կազմակերպման առանձնահատկությունները։ 


 


Պաշտպանը զրույցներ է ունեցել նորակոչիկների հետ, ովքեր ներկայացրել են ծառայության ներգրավվելուց հետո իրենց ծառայողական առօրյան, ծառայության պայմանները, հրամանատարության և իրենց ծառայակիցների հետ շփումները, զինվորական ծառայության ինտեգրման գործընթացի հետ կապված այլ մանրամասներ։


 


 


 


Զինծառայողների իրավունքների հետ կապված հարցերը մշտապես են գտնվում Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո, դրանք բարձրաձայնվում և հասցեավորվում են տարբեր ձևաչափերով:


 


 


 


 


Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանը գնահատում է այն փոփոխությունները, որոնք հանգեցրել են զինված ուժերում մարդու իրավունքներին վերաբերելի` ոլորտային դրական դինամիկայի և ծառայության պայմանների զարգացման:

Դիտումների քանակ2

Leave a Comment