Բովաձոր գյուղում անասնագոմ և կուտակած մոտ 2 տոննա անասնակեր է այրվել


Հասարակություն


Հունվարի 22-ին, ժամը 21։37-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բովաձոր գյուղում այրվում է անասնագոմի տանիք։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքում (մոտ 120 քմ)։


Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի անասնագոմի այլ հատվածներ, կից շինություն և հարակից տուն։


Leave a Comment