Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը պատմական հաղթանակ է գրանցել Եվրոպայի առաջնությունում


Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը պատմական հաղթանակով է նշել նորամուտը Եվրոպայի առաջնությունում:

Ինչպես հայտնել է ՀՖՖ-ն,  B խմբի մեկնարկային խաղում Ռուբեն Նազարեթյանի թիմը 2-1 հաշվով կամային հաղթանակի է հասել Ուկրաինայի նկատմամբ: Դուբլի հեղինակ է դարձել Միհրան Դերմենջյանը: Նա ճանաչվել է նաև հանդիպման MVP: Ուկրաինացիներից աչքի է ընկել Վլադիսլավ Պերվիեիևը:

Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը հաջորդ խաղը կանցկացնի հունվարի 25-ին, մրցակիցը Չեխիան է:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

792 դիտում

Leave a Comment