Ֆոտոխցիկները Դավոսում ֆիքսել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձեռքի կապտուկները։ Դրանից հետո միջազգային մամուլում կրկին ակտիվացել են Թրամփի առողջության մասին քննարկումերը։
Ավելի ուշ, նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում նա ասել է. «Ես լավ եմ: Ձեռքս սեղանին եմ հարվածել։ Եթե չեք ուզում կապտուկ ունենալ, ապա ասպիրին մի խմեք»:
