Պաշտպանը ձմեռային զորակոչի շրջանակներում իրականացրել է այց ՊՆ N ուսումնական զորամաս
2026 թվականի հունվարի 22-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և աշխատակազմի ներկայացուցիչները, 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում, իրականացրել են այց ՊՆ N ուսումնական զորամաս։
Այցի նպատակն էր նորակոչիկների ծառայության ներգրավման, սկզբնական պատրաստության, նրանց նկատմամբ վերաբերմունքի, ծառայության պայմանների և, ընդհանուր առմամբ, նրանց իրավունքների վիճակի ուսումնասիրումը: