Կան փակ ճանապարհներ, որոշ վայրերում բուք է – Armenia Today

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, որոշ վայրերում բուք է, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Նորավանի խաչմերուկից Գորիս և Տաթև, Տաթև-Շինուհայր-Գորիս, Նորավանի-Լծեն-Կապան (բուք է) ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Թթուջուր-Նավուր և Տաշիր-Բլագոդարնոյե (բուք է) ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ջերմուկի խաչմերուկից մինչև Նորավան ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար (միայն անվաշղթաների կիրառման դեպքում)։

Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի, Դիլիջանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Արագածի, Տաշիրի տարածաշրջանում և Ճամբարակի լեռնանցքում բուք է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Leave a Comment