Փետրվարի 1-ից կթույլատրվի Սևանա լճից սիգ բռնել

Փետրվարի 1-ից կթույլատրվի Սևանա լճից սիգ բռնել

 Փետրվարի 1-ից կթույլատրվի Սևանա լճից սիգ բռնել։  2026-ին ավելացվել է սիգ ձկնատեսակի որսի սահմանված քվոտան և սահմանվել է 550 տոննա։ Այդ մասին հայտնում  են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ 

Քվոտայի ավելացումը Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի մասնագետները բացատրում են նրանով, որ լճում ավելացել է արդյունագործական չափի սիգ ձկնատեսակի քանակը:

Նրանց ուսումնասիրությամբ, 2025-ի հոկտեմբերի դրությամբ Սևանա լճում առկա է մոտ 3600 տոննա սիգ:

Leave a Comment