Հանրապետության տարածքում`
Հունվարի 23-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։Հունվարի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, հունվարի 23-24-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 23-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, 24-25-ն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։
Երևանում`
Հունվարի 23-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է ձյուն: Հունվարի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հունվարի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 13.3°C (1963 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -26.4°C (1964 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -4.6°C

