Հունվարի 23-ին Աբու Դաբիում տեղի կունենա Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ անվտանգության հարցերով եռակողմ աշխատանքային խմբի առաջին նիստը։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել է, որ ռուսական պատվիրակությունն արդեն ձևավորված է, ստացել է Պուտինի «կոնկրետ հրահանգները» և մոտ ժամանակներս կմեկնի Աբու Դաբի։ Պատվիրակության գլխավորելու է Գլխավոր հետախուզական վարչության պետ Իգոր Կոստյուկովը, իսկ կազմում ընդգրկված են Պաշտպանության նախարարության ղեկավարության ներկայացուցիչներ։
Բացի այդ, Աբու Դաբիում կանցկացվի Սթիվ Ուիտկոֆի և Կիրիլ Դմիտրիևի հանդիպումը։
Մինչ այդ, Մոսկվայում Պուտինի և ԱՄՆ նախագահ բանագնացների հանդիպումից հետո Ուշակովը շեշտել է՝ «առանց տարածքային հարցի լուծման» հնարավոր չէ ակնկալել երկարաժամկետ կարգավորում։ «Քանի դեռ այդ հարցը չի լուծվել, Ռուսաստանը կշարունակի հատուկ ռազմական գործողության շրջանակում սահմանված նպատակների իրականացումը»,- հավելել է նախագահի օգնականը։
