Փետրվարի 1-ից կթույլատրվի Սևանա լճում սիգ բռնել. քվոտան՝ 550 տոննա. ՇՄՆ


2026-ին ավելացվել է սիգ ձկնատեսակի որսի սահմանված քվոտան: Քվոտայի ավելացումը Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի մասնագետները բացատրում են նրանով, որ լճում ավելացել է արդյունագործական չափի սիգ ձկնատեսակի քանակը: Նրանց ուսումնասիրությամբ, 2025-ի հոկտեմբերի դրությամբ Սևանա լճում առկա է մոտ 3600 տոննա սիգ:


Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան

Դիտումների քանակ1

Leave a Comment