«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան որոշել է լքել ակումբը ընթացիկ մրցաշրջանի ավարտին, հաղորդում է El Chiringuito TV-ն։
Ըստ տեղեկությունների՝ 31-ամյա պորտուգալացին արդեն վերջնական որոշում է կայացրել փոխել թիմը։ Սիլվայի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Հաղորդվում է, որ պորտուգալացու հետ պայմանագիր կնքելու ցանկություն ունի «Բարսելոնան»։
31-ամյա Սիլվան այս մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 30 հանդիպում, խփել 1 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ Նա մանչեսթերցիների կազմում հանդես է գալիս 2017 թվականից։