Հայաստանի հավաքականը հաղթել է Ուկրաինային Ֆուտզալի Եվրոպայի առաջնության առաջին տուրում

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակ է տարել Ուկրաինայի նկատմամբ Եվրոպայի առաջնությունում, հայտնել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան:

B խմբի մեկնարկային խաղում Ռուբեն Նազարեթյանի թիմը 2-1 հաշվով հաղթանակի է հասել Ուկրաինայի նկատմամբ: Դուբլի հեղինակ է դարձել Միհրան Դերմենջյանը: Ուկրաինացիներից աչքի է ընկել Վլադիսլավ Պերվիեիևը:

Հայաստանի հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի հունվարի 25-ին, մրցակիցը Չեխիան է:

Leave a Comment