21:32 22.01.2026
Հայաստանն ու Մեքսիկան քննարկել են համագործակցության խորացման հեռանկարները
Հունվարի 21-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Մեքսիկայի պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Սիլվիա Պատրիսիա Խիմենես Դելգադոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Մեքսիկայի հետ հարաբերությունները խորացնելու հարցում հայկական կողմի շահագրգռվածությունը։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Մեքսիկայի միջև քաղաքական երկխոսության, տնտեսական, մշակութային, կրթական կապերի, […] …
15:38 22.01.2026
Թրամփը խոստացել է հասնել Գազայի ապառազմականացմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հասնել Գազայի հատվածի ապառազմականացմանը՝ հավելելով, որ անկլավը պատշաճ կերպով կկառավարվի և կվերականգնվի։ «Մենք հանձնառու ենք Գազայի ապառազմականացմանը, դրա պատշաճ կառավարմանը և վերակառուցմանը», – ասել է Թրամփը Գազայի խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել Շվեյցարիայի Դավոս քաղաքում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում։ …
15:04 22.01.2026
Թրամփը հույս ունի համաշխարհային խաղաղություն հաստատել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի համաշխարհային խաղաղության հասնել և նման արդյունքը համարում է «մեծ ժառանգություն»։ «Մենք խաղաղություն ենք բերելու աշխարհին, և Աստված իմ, դա մեծ ժառանգություն կլինի մեզ բոլորիս համար», – ասել է Թրամփը Շվեյցարիայի Դավոս քաղաքում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Գազայի խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողության ժամանակ։ …
14:50 22.01.2026
Թրամփը հայտարարել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում զգալի առաջընթացի մասին
Միացյալ Նահանգները զգալի առաջընթաց է գրանցում Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք հանդիպում ենք, և կարծում եմ, որ մենք զգալի առաջընթաց ենք գրանցում (ուկրաինական հակամարտության կարգավորման գործում – խմբ.)», – ասել է Թրամփը Ղազայի հարցով «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման արարողության ժամանակ։ …
14:44 22.01.2026
Իրանը ցանկանում է բանակցել․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը հետաքրքրված է բանակցություններով, և Վաշինգտոնը պատրաստ է երկխոսության։ «Իրանը ցանկանում է բանակցություններ վարել, և մենք կբանակցենք», – ասել է Թրամփը Գազայի հարցով «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել Շվեյցարիայի Դավոս քաղաքում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում։ …