Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ-ական նախկին նախագահ Հունանյանը հերքում է՝ լավ է


Հասարակություն


Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ-ական նախկին նախագահ Հռիփսիմե Հունանյանը հերքում է՝ իրեն լավ է զգում․

«Հարգելի հայրենակիցներ, ընկերներ, հարազատներ։

Ընդդիմադիր մամուլում տեղ գտած լուրերը առ այն, որ «Հռիփսիմե Հունանյանի ինքնազգացողությունը վատացել է և շտապօգնությամբ տեղափոխվել է հիվանդանոց» ՍՈՒՏ է և չի համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։

Հիշեցնենք՝ Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է տվել առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Մամուլում ավելի ուշ լուրեր տարածվեցին, որ վատացել է վերջինիս ինքնազգացողությունը, նրա հետևից շտապօգնություն է եկել»։ 


Leave a Comment