https://arm.sputniknews.ru/20260122/vagif-khachatrjani-virahatutjunn-avartvel-e-nakharary-manramasner-e-hajtnum-98023953.html
Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունն ավարտվել է. նախարարը մանրամասներ է հայտնում
Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունն ավարտվել է. նախարարը մանրամասներ է հայտնում
Sputnik Արմենիա
Այժմ Վագիֆ Խաչատրյանը ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է։ 22.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-22T19:15+0400
2026-01-22T19:15+0400
2026-01-22T19:17+0400
հայաստան
վագիֆ խաչատրյան
վիրահատություն
անահիտ ավանեսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2224/67/22246790_0:0:3073:1728_1920x0_80_0_0_5502b8bf78c9c3ec8f60d9673455eee6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Ադրբեջանական գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանի սրտի վիրահատությունն ավարտվել է։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վագիֆ Խաչատրյանին վիրահատում են «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում։Նախարարն ընդգծել է, որ Վագիֆ Խաչատրյանի վիճակը գնահատվում է կայուն՝ կրած վիրահատության ծավալին համապատասխան։Ավանեսյանը շուտափույթ ապաքինում է մաղթել նրան։Հիշեցնենք` անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առևանգեցին 2023թ–ի հուլիսի 29–ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործությունների։ Բաքվի դատարանը 2023 թվականի նոյեմբերին նրան դատապարտեց 15 տարվա ազատազրկման։2025 թվականի հունվարի 14–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 4 գերի, այդ թվում` Վագիֆ Խաչատրյանին:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/2224/67/22246790_11:0:2742:2048_1920x0_80_0_0_b28be3cf821bd4f70ca572a43ed1f355.jpg.webp
հայաստան, վագիֆ խաչատրյան, վիրահատություն, անահիտ ավանեսյան
հայաստան, վագիֆ խաչատրյան, վիրահատություն, անահիտ ավանեսյան
Այժմ Վագիֆ Խաչատրյանը ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է։
«Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունն ընթացել է հարթ, առանց բարդությունների։ Նա տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք»,- գրել է Ավանեսյանը։
Նախարարն ընդգծել է, որ Վագիֆ Խաչատրյանի վիճակը գնահատվում է կայուն՝ կրած վիրահատության ծավալին համապատասխան։
Ավանեսյանը շուտափույթ ապաքինում է մաղթել նրան։