Տեղեկություն ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ՀՀ տարածքում • Tribune.am

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում առկա են փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Փակ են նաև Նորավանի խաչմերուկից դեպի Գորիս և Տաթև, ինչպես նաև Տաթև–Շինուհայր–Գորիս ավտոճանապարհները՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Մարդատար մեքենաների երթևեկությունը թույլատրվում է միայն Նորավան–Լծեն–Տաթև ավտոճանապարհով։

Թթուջուր–Նավուր և Տաշիր–Բլագոդարնոյե ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ Տաշիր–Բլագոդարնոյե հատվածում դիտվում է բուք։

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար․ երթևեկությունը թույլատրվում է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։

Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Դիլիջանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Տաշիրի տարածաշրջանում, Դիլիջանի թունելից մինչև Ծովագյուղ ավտոճանապարհին և Ճամբարակի լեռնանցքում դիտվում է բուք։

Փրկարար ծառայությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Leave a Comment