Վագիֆ Խաչատրյանի վիճակը գնահատվում է կայուն․ վիրահատությունն ընթացել է առանց բարդությունների

Այսօր «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում Վագիֆ Խաչատրյանին իրականացվել է վիրահատություն, որն ընթացել է հարթ, առանց բարդությունների։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

 

«Նա տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։

 

Վիճակը գնահատվում է կայուն, կրած վիրահատության ծավալին համապատասխան։

 

 

Շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,– նշել է նա։

Leave a Comment