Այսօր «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում Վագիֆ Խաչատրյանին իրականացվել է վիրահատություն, որն ընթացել է հարթ, առանց բարդությունների։ Նա տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Վիճակը գնահատվում է կայուն, կրած վիրահատության ծավալին համապատասխան։
Շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,-գրել է Ավանեսյանը։