Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Տաթև ավտոճանապարհները փակ են


Հունվարի 22-ին՝ ժամը 18:30-ի դրությամբ, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Տաթև ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:


 


Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մարդատար մեքենաների երթևեկությունը թույլատրվում է միայն Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհով։


 


«Հորդորում ենք վերոնշյալ ուղղությամբ երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,- ասվում է հաղորդագրությունում։

Դիտումների քանակ6

Leave a Comment