Կառավարությունը հավանություն է տվել Ինտերնետով ծանուցումների մասին նախագծերի փոփոխություններին


Կառավարությունը հավանություն է տվել «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծերին:


Օրինագծերով նախատեսվող փոփոխությունների նպատակն է վերացնել ծանուցումները, այլ բնույթի փաստաթղթային հրապարակումներից բխող տեղեկատվությունը որոշակի տպաքանակ ունեցող մամուլում հրապարակելու վերաբերյալ պարտադիր պահանջը՝ այն փոխարինելով www.azdarar.am հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում կատարվող և (կամ) այս կամ այն կազմակերպության ինտերնետային կայքում հրապարակմամբ։


Առաջարկվող կարգավորումները կհանգեցնեն հրապարակման գործընթացի արդիականացմանը և իրենց արդյունավետությունը կորցրած իրավակարգավորումների փոխարինմանը ժամանակին առավել համահունչ և կիրառելի իրավակարգավորումներով:

Դիտումների քանակ1

Leave a Comment