«Աշխարհաքաղաքականության մեջ ընկերներ չկան, կան միայն շահեր»․ Գագիկ Համբարյան

«Աշխարհաքաղաքականության մեջ ընկերներ չկան, կան միայն շահեր»․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջ, ցրվանք տներով… Թուրքի կոշիկ լիզող Նիկոլը Թրամփի ընկերն է արդեն։ Փրկված ենք։
Հայաստանի տարածքներից 49 տարով ԱՄՆ-ին տալուց, Թրամփի կողմից մատուցված թղթի կտորը ստորագրելուց հետո հանկարծ պարզվեց, որ Նիկոլն էլ «այն տղան» չէ, այլ Փաշինյանն է ու համ էլ Թրամփի ընկերն է… Հաստատ հիմա մենակ Վոթսափի համարը չի տա, նույնիսկ կթույլատրի իր մոտ գխտալ Նիկոլին։
Իսկ եթե լուրջ՝ չմոռանաք արևմտյան լիդերների «ընկերությունը»։ Քաղաքականության, իսկ ավելի ճիշտ է ասել՝ մեծ աշխարհաքաղաքականության մեջ ԵՐԲԵՔ ընկերներ չկան, կան միայն շահեր։
Իսկ ԱՄՆ-ի ընկերության պահով ընդամենը երկու օրինակ. ԱՄՆ-ի բարեկամ Սադամ Հուսեյնը, ով 1980 թ-ին հենց ԱՄՆ-ի դրդրամբ հարձակվեց Իրանի վրա, կախաղան բարձրացվեց հենց ԱՄՆ-ի կողմից։ ԱՄՆ-ի պրոյեկտ Ուսամա բեն Լադենը հանկարծ դարձավ անվերահսկելի և ԱՄՆ-ի թշնամի…»։

Աղբյուրը`   Գագիկ Համբարյան

Leave a Comment