Հունվարի 27-ն այսուհետև կնշվի որպես Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր և կլինի ոչ աշխատանքային։ ՀՀ Ազգային ժողովն ընդունեց կառավարության առաջարկած նախագիծը։ Նախագծի համահեղինակներն են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ու անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Օրինագծի հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվել է, չկա հատուկ օր՝ նվիրված բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների և այլ անձանց հիշատակը հարգելուն և մեծարելուն։ Հետևաբար, մարդիկ զոհվածների հիշատակը հարգում են կամ տարբեր ռազմական իրադարձությունների օրերին կամ հունվարի 28–ին՝ Բանակի օրը, որն ավելի շատ տոնական օր է, քան հիշատակի։
Նշենք նաև, որ Հունվարի 27-ը աշխարհում նշվում է որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր:
Oragir.News-ը անցորդներին հարց է ուղղել՝ «Ձեր կարծիքով՝ պատահակա՞ն է, որ հայ զոհերի հիշատակի օրը համընկել է Հոլոքոստի զոհերի հիշատակի օրվա հետ»։
Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ դա պատահականություն չէ, որոշներն էլ ասացին, որ դա սխալ է։
«Թերևս չեմ կարծում պատահականություն լինի, անկեղծ ասած։ Մեր ազգը լրիվ փոխվել ա, ոնց որ՝ հայ չլինենք, մեկս մյուսի հանդեպ ենք օտարացած»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա մտածված է։
«Ոչ մտածված է, ընդհանրապես 27-ը մեր զոհվածների հետ բացարձակ կապ չունի։ Դա ոչ հայկական պրոեկտ է»,- նշեց նա։
Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ դա ամոթալի է։
«Մեր բանակի զոհվածներին չի կարելի հրեաների հետ համեմատել։ Երևի Նիկոլը հրեա ա, դրա համար էլ գցել ա հրեաների հետ։ Ամո՛թ՝ Նիկոլին»,- ասաց նա։
«Հույս ունեմ, որ պատահական է»,- պատասխանեց մեկ այլ հարցված։
Մանրամասները՝ տեսանյութում։