https://arm.sputniknews.ru/20260122/rd-artgvortsnakharary-khandipi-aph-andam-erkrneri-despanneri-het-zakharvova-98021707.html
ՌԴ արտգործնախարարը կհանդիպի ԱՊՀ անդամ երկրների դեսպանների հետ. Զախարովա
ՌԴ արտգործնախարարը կհանդիպի ԱՊՀ անդամ երկրների դեսպանների հետ. Զախարովա
Sputnik Արմենիա
Սպասվում է մտքերի փոխանակում համագործակցության առաջնահերթ ուղղությունների շուրջ: 22.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-22T18:12+0400
2026-01-22T18:12+0400
2026-01-22T18:12+0400
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
սերգեյ լավրով
մարիա զախարովա
արտաքին գործերի նախարարություն (ագն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/16/98017410_0:0:2560:1440_1920x0_80_0_0_cc924f9af09b43aa046725c0e4e4e6fa.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 27-ին աշխատանքային նախաճաշ կանցկացնի ԱՊՀ անդամ երկրների դեսպանների հետ։ Այս մասին հայտնել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:Նրա խոսքով՝ նախարարը կամփոփի 2025 թվականին համագործակցության շրջանակում իրականացված բազմապլանային փոխգործակցության արդյունքները, ինչպես նաև կուրվագծի ընթացիկ տարվա համագործակցության առաջնահերթ ուղղությունները։Լավրովը նաև Մոսկվայում հավատարմագրված դիվանագետներին կտեղեկացնի տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի վերաբերյալ Ռուսաստանի մոտեցումների մասին:Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ) ստեղծվել է 1991 թվականի դեկտեմբերին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, որպես նախկին միութենական հանրապետությունների միջև համագործակցության ձևաչափ։ Միավորման նպատակն է քաղաքական, տնտեսական, հումանիտար և մշակութային ոլորտներում փոխգործակցության համակարգումը, ինչպես նաև հետխորհրդային տարածքում կայունության և անվտանգության ապահովումը։Ներկայում ԱՊՀ կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ Մոլդովան և Թուրքմենստանը մասնակցում են առանձին ձևաչափերով, իսկ Ուկրաինան փաստացի դադարեցրել է մասնակցությունը համագործակցության աշխատանքներին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/16/98017410_320:0:2240:1440_1920x0_80_0_0_86e7967d25050ad02ebaa8b6038c917f.jpg.webp
անկախ պետությունների համագործակցություն (ապհ), սերգեյ լավրով, մարիա զախարովա, արտաքին գործերի նախարարություն (ագն)
անկախ պետությունների համագործակցություն (ապհ), սերգեյ լավրով, մարիա զախարովա, արտաքին գործերի նախարարություն (ագն)
Սպասվում է մտքերի փոխանակում համագործակցության առաջնահերթ ուղղությունների շուրջ:
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 27-ին աշխատանքային նախաճաշ կանցկացնի ԱՊՀ անդամ երկրների դեսպանների հետ։ Այս մասին հայտնել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ նախարարը կամփոփի 2025 թվականին համագործակցության շրջանակում իրականացված բազմապլանային փոխգործակցության արդյունքները, ինչպես նաև կուրվագծի ընթացիկ տարվա համագործակցության առաջնահերթ ուղղությունները։
Լավրովը նաև Մոսկվայում հավատարմագրված դիվանագետներին կտեղեկացնի տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի վերաբերյալ Ռուսաստանի մոտեցումների մասին:
Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ) ստեղծվել է 1991 թվականի դեկտեմբերին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, որպես նախկին միութենական հանրապետությունների միջև համագործակցության ձևաչափ։ Միավորման նպատակն է քաղաքական, տնտեսական, հումանիտար և մշակութային ոլորտներում փոխգործակցության համակարգումը, ինչպես նաև հետխորհրդային տարածքում կայունության և անվտանգության ապահովումը։
Ներկայում ԱՊՀ կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ Մոլդովան և Թուրքմենստանը մասնակցում են առանձին ձևաչափերով, իսկ Ուկրաինան փաստացի դադարեցրել է մասնակցությունը համագործակցության աշխատանքներին։