Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 22-ին Դավոսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» և ամերիկյան TRIPP նախագիծը վճռորոշ դեր ունեն տարածաշրջանային հաղորդակցության հարցում։ Հանդիպման ընթացքում Ալիևն ընդգծել է, որ տարածաշրջանում արդեն իսկ հաստատված խաղաղությունն իր արտացոլումն է գտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական գործնական քայլերում։ Մասնավորապես, նա մատնանշել է ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան և հայկական կողմի համար ներկրվող հացահատիկի տեղափոխումը Ադրբեջանի տարածքով։ Հանդիպմանը բարձր է գնահատվել Դոնալդ Թրամփի դերը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման հարցում ձեռք բերված պայմանավորվածությունների մեջ։ Կողմերն անդրադարձել են նաև ԱՄՆ նախագահի նախագահությամբ ստեղծված […]