Ֆասթ բանկի պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել նաև հավելվածից կամ առցանց բանկինգից

Ֆասթ բանկի պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել նաև հավելվածից կամ առցանց բանկինգից

22 հունվարի 2026 – 17:40 AMT

PanARMENIAN.NetՖասթ բանկի կողմից թողարկված պարտատոմսերն այսուհետ հնարավոր է ձեռք բերել նաև հեռավար ձևաչափով առանց մասնաճյուղ այցելելու՝ Ֆասթ Բանկ Մոբայլի կամ առցանց բանկինգի միջոցով։

Ֆասթ բանկ Մոբայլ հավելվածի և առցանց բանկինգի միջոցով պարտատոմս ձեռք բերելու համար անհրաժեշտ է մուտք գործել հավելված, գլխավոր էջում ընտրել «Պարտատոմսեր», ապա «Ընթացիկ տեղաբաշխումներ» բաժինները։ Ընդամենը մի քանի դաշտ լրացնելուց հետո պարտատոմսերի ձեռբերման գործընթացն իրականացվում է։

Ձեռք բերված պարտատոմսերը և դրանց ամբողջ նկարագիրն արտացոլվելու են հավելվածի «Իմ պարտատոմսերը» բաժնում։

Ֆասթ բանկի կողմից այս պահին տեղաբաշխվում են 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով դրամային արժեկտրոնային պարտատոմսեր։ Տեղաբաշխումն ավարտվելու է սույն թվականի մարտի 10-ին։ Պարտատոմսերն ունեն 10.75% տարեկան տոկոսային եկամտաբերություն և ազատված են եկամտային հարկից։ Մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել հետևյալ հղումով։

ՀՀ ԿԲ նախագահի 29.12.25թ-ի թիվ 1/452Ա որոշման համաձայն գրանցվել է Ֆասթ բանկ ՓԲԸ-ի Պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացումը:

Ծրագրային ազդագրի, Ազդագրի լրացման և Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել հետևյալ հղումով, իսկ թղթային տարբերակները` այցելելով Ֆասթ Բանկի գլխամասային գրասենյակ կամ Բանկի ցանկացած մասնաճյուղ։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Leave a Comment