ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան աբսուրդային է անվանել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը՝ այն կապելով նրա պրոռուսական հայտարարությունների հետ։
Նա զուգահեռ է անցկացրել ԵՄ անդամակցության կողմնակիցների հետ՝ հարցադրում անելով, թե ինչու նրանք ևս չեն պատժվում «ինքնիշխանությունից հրաժարվելու» կոչերի համար։
«Ավանդական դաշնակցի հետ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված հայտարարության համար քրեական հետապնդումն ինքնին աբսուրդային է»,- ասել է Զախարովան։
