
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկային։ Ինչպես հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության շրջանակներում համագործակցության օրակարգերը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող դիվանագիտական ջանքերն ու վստահության ամրապնդմանմիջոցառումները, ինչպես նաև օգոստոսի 8-ին Վաշինգթոնում կայացած գագաթնաժողովի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններն ու խաղաղության հեռանկարները: