Aurora News | 1 տարում ստեղծվել է 44 հազար 568 աշխատատեղ․ Պապոյան

 էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքում նոր տվյալներ է հրապարակել ՀՀ աշխատաշուկայում առկա իրավիճակից:

«Հայաստանում կա 822 հազար 622 աշխատատեղ: 1 տարում ստեղծվել է 44 հազար 568 աշխատատեղ։ Հեղափոխությունից հետո ստեղծվել է 288 հազար 460 աշխատատեղ։

Միջին աշխատավարձը ևս պատմական առավելագույնն է՝ 401 հազար 367 դրամ, որը 2017 դեկտեմբերի նկատմամբ ավելի է 186 հազար 387 դրամով»,- նշել է նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Comment