«Զվարթնոցի» երկրորդ ուղևորային տերմինալի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2033-ին

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր՝ երկրորդ ուղևորային տերմինալի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2033 թվականին, կառավարության նիստում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը՝ «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.»-ի միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացմանը հավանություն տալու քննարկմանը։

Կառավարությունը հավանություն է տվել այդ նախագծին, որի նպատակը «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններում լրացուցիչ ներդրումներ իրականացնելու միջոցով ուղևորային և բեռնային համալիրների գոյություն ունեցող թողունակություններն ավելացնելն է։

Այդ նպատակով փաստաթուղթը նախատեսում է շուրջ 425 մլն ԱՄՆ դոլարի չափով կապիտալ ներդրումներ։

Նիստի ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է ծրագիրն ավելի շուտ իրականացնելու անհրաժեշտության մասին՝ շեշտելով, որ «Զվարթնոց» օդանավակայանը հատկապես հուլիսի վերջ՝ օգոստոսի սկիզբ ընկած ժամանակահատվածում ծանրաբեռնվում է։ Նա նշել է, որ այդ խնդիրը առաջացնում է նաև քաղաքացիների դժգոհությունը։

Leave a Comment