https://arm.sputniknews.ru/20260122/amn-nakhagahi-pesan-davvosum-nerkajacrel-e-gazaji-veraberjal-tsragrery-98018973.html
ԱՄՆ նախագահի փեսան Դավոսում ներկայացրել է Գազայի վերաբերյալ ծրագրերը
ԱՄՆ նախագահի փեսան Դավոսում ներկայացրել է Գազայի վերաբերյալ ծրագրերը
Sputnik Արմենիա
Նախագիծը կիրականացվի փուլ առ փուլ և կընդգրկի ինչպես Գազան, այնպես էլ Մերձավոր Արևելքի այլ հատվածներ։ 22.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-22T16:35+0400
2026-01-22T16:35+0400
2026-01-22T16:35+0400
դավոս
գազայի հատված
համաս
ջարեդ քուշներ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/16/98016959_0:0:1920:1080_1920x0_80_0_0_2646aab873a281f7c37af0d58c8d59dd.jpg.webp
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները ներկայացրել է Գազայի վերաբերյալ ծրագրերը։Դավոսում Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողության ժամանակ նա հայտնել է, որ անկլավը բաժանվելու է տարբեր գոտիների։ Ի սկզբանե դիտարկվել է ազատ գոտի և ՀԱՄԱՍ-ի վերահսկողության տակ գտնվող տարածք ստեղծելու գաղափարը, սակայն հետո որոշել են հրաժարվել դրանից՝ հօգուտ ավելի ընդգրկուն և հեռանկարային ծրագրի։Նախագիծը կիրականացվի փուլ առ փուլ և կընդգրկի ինչպես Գազան, այնպես էլ Մերձավոր Արևելքի այլ հատվածներ։Քուշները նաև նշել է, որ տարածաշրջանում արդեն իսկ իրականացվում են նախագծեր, որոնց շրջանակում երկու-երեք միլիոն բնակչություն ունեցող քաղաքներ են կառուցվում երեք տարվա ընթացքում։Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ–ն պատրաստ է ԱՄՆ նախորդ վարչակազմի օրոք սառեցված ռուսական ակտիվներից 1 մլրդ դոլար ուղղել Խաղաղության խորհրդին։Հիշեցնենք` Դավոսի համաշխարհային համաժողովի շրջանակում 19 երկրներ ստորագրել են «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը։ Փաստաթուղթը ստորագրել են ԱՄՆ նախագահը և Թրամփի կողմից այդ կառույց հրավիրված երկրների ղեկավարները, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
դավոս
գազայի հատված
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/16/98016959_290:0:1730:1080_1920x0_80_0_0_8f71e15db27699b14e74ff331cca9c5e.jpg.webp
դավոս, գազայի հատված, համաս, ջարեդ քուշներ, տեսանյութ, տեսանյութեր, видео
դավոս, գազայի հատված, համաս, ջարեդ քուշներ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Նախագիծը կիրականացվի փուլ առ փուլ և կընդգրկի ինչպես Գազան, այնպես էլ Մերձավոր Արևելքի այլ հատվածներ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները ներկայացրել է Գազայի վերաբերյալ ծրագրերը։
Դավոսում Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողության ժամանակ նա հայտնել է, որ անկլավը բաժանվելու է տարբեր գոտիների։ Ի սկզբանե դիտարկվել է ազատ գոտի և ՀԱՄԱՍ-ի վերահսկողության տակ գտնվող տարածք ստեղծելու գաղափարը, սակայն հետո որոշել են հրաժարվել դրանից՝ հօգուտ ավելի ընդգրկուն և հեռանկարային ծրագրի։
«Այս շրջանը գոտիների կբաժանվի։ Սկզբում մենք դիտարկում էինք ազատ գոտուց սկսելու գաղափարը՝ ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող գոտուն զուգահեռ։ Բայց հետո ասացինք` ինչո՞ւ իրական հաջողություն չծրագրել»,-ընդգծել է Քուշները՝ հավելելով, որ գլխավոր հատակագիծն արդեն գոյություն ունի։
Նախագիծը կիրականացվի փուլ առ փուլ և կընդգրկի ինչպես Գազան, այնպես էլ Մերձավոր Արևելքի այլ հատվածներ։
Քուշները նաև նշել է, որ տարածաշրջանում արդեն իսկ իրականացվում են նախագծեր, որոնց շրջանակում երկու-երեք միլիոն բնակչություն ունեցող քաղաքներ են կառուցվում երեք տարվա ընթացքում։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ–ն պատրաստ է ԱՄՆ նախորդ վարչակազմի օրոք սառեցված ռուսական ակտիվներից 1 մլրդ դոլար ուղղել Խաղաղության խորհրդին։