Aurora News | ՊՆ պաշտոնյան մեղադրվում է վարժական հավաքներից ազատելու դիմաց կաշառք ստանալու մեջ

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ՊՆ Արմավիրի զինվորական կոմիսարիատի ստորաբաժանումներից մեկի պետի ու ևս 3 անձի նկատմամբ։

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է վարժական հավաքների ենթակա անձանց նշված հավաքներից ապօրինի ազատելու գործընթացը կազմակերպելու դիմաց խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: ՊՆ պաշտոնատար անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:

Այս մասին Auroranews-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ 

Leave a Comment