ԱՄՆ իշխանությունները Ադրբեջան առաջին երկկողմ գործարար առաքելության այցն են կազմակերպում

Քաղաքականություն

22.01.2026 | 16:19

ԱՄՆ Առևտրի պալատը, Պետքարտուղարության և Առևտրի դեպարտամենտի հետ համագործակցությամբ, Ադրբեջան առաջին երկկողմ գործարար առաքելությունն է կազմակերպում։ Բաքու այցը նախատեսվում է փետրվարի 9-10-ը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ երկօրյա այցի ընթացքում բարձր մակարդակի պատվիրակությունն ամերիկյան ընկերություններին հնարավորություն կտա անմիջական կապեր հաստատել Ադրբեջանի պետական ​​​​մարմինների, պետական ​​​​ընկերությունների և առաջատար մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։ Ուշադրության կենտրոնում կլինեն էներգետիկայի և թվային վերափոխման, պաշտպանության և տրանսպորտի, գյուղատնտեսության և առողջապահության, ֆինանսների և ներդրումների ոլորտները։

Առաքելության ծրագրով նախատեսված են հանդիպումներ նախագահի աշխատակազմի և նախարարների կաբինետի, համապատասխան նախարարությունների, Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերության (SOCAR) և Ադրբեջանի պետական ​​նավթային հիմնադրամի, Արտահանման և ներդրումների խթանման գործակալության (AZPROMO), PASHA Holding-ի, Ադրբեջանում Ամերիկյան առևտրի պալատի (AmCham), ինչպես նաև այլ պետական ​​և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment