Ռուս-ուկրաինական պատերազմում 2025 թվականի դեկտեմբերին զոհվել է ավելի քան 30 հազար ռուս զինվորական։ Այս մասին Դավոսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«Դեկտեմբերին ռուսները օրական կորցնում էին հազար մարդ՝ սպանվածի տեսքով։ Խոսքը ոչ թե ծանր վիրավորների, այլ հենց զոհերի մասին է։ Դա ավելի քան 30 հազար մարդ է մեկ ամսվա ընթացքում։ 1980-ականներին Աֆղանստանում ԽՍՀՄ կորուստները 10 տարվա ընթացքում կազմել էին 20 հազար մարդ։ Այժմ 30 հազար մարդու կորուստը գրանցվել է ընդամենը մեկ ամսում»,-ընդգծել է Ռյուտեն։
Ընդ որում, գլխավոր քարտուղարը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է հարձակումը և ուժգնացնում գրոհները։
