Ուկրաինայում պատերազմը, պարզվեց, «թերևս ամենադժվարն է» ավարտելու համար. Թրամփ

Քաղաքականություն

22.01.2026 | 15:34

Մենք կանգնեցրել ենք ութ պատերազմ, և դեռ մեկ կարգավորում կա առջևում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսում Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողության ժամանակ ունեցած ելույթում։ Նա կրկնել է իր պնդումը, որ պաշտոնը ստանձնելուց ի վեր կարգավորել է ութ պատերազմ՝ հավելելով, որ մեկ այլ կարգավորում «շատ շուտով կլինի», գրում է BBC-ն։

«Այն, որը ես կարծում էի, որ հեշտ կլինի, պարզվեց, հավանաբար ամենադժվարն է»,- ասել է Թրամփը Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ։

ԱՄՆ նախագահը խոսել է նաև Գազայի մասին, որտեղ, նրա խոսքով, սկսվել է Խաղաղության խորհրդի ծրագիրը։ Թրամփն ասել է, որ Գազայում պատերազմն «իրականում մոտենում է ավարտին»՝ նշելով, թե հակամարտությունն այժմ բաղկացած է «փոքր կրակներից», որոնք, նրա խոսքով, կարելի է հեշտությամբ մարել։ Նա նաև հույս է հայտնել, որ ՀԱՄԱՍ-ը կանի այն, ինչ խոստացել է անել։

«Նրանք պետք է հրաժարվեն իրենց զենքերից, եթե դա չանեն, դա նրանց վերջը կլինի»,- հայտարարել է Թրամփը։

Ելույթի ավարտին Դոնալդ Թրամփը հրավիրել է Բահրեյնի և Մարոկկոյի ներկայացուցիչներին՝ ստորագրել Խաղաղության խորհրդի կանոնադրական փաստաթուղթը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment