
Ռուսաստանի կողմից Ամերիկայի նախաձեռնած «Խաղաղության խորհրդին» 1 միլիարդ դոլարի փոխանցումը կպահանջի ԱՄՆ-ում ռուսական ակտիվների ապասառեցում: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ դեռևս պարզ չէ, թե ինչպես է դա իրավականորեն ձևակերպվելու:
«Ինչպես երեկ նախագահ Պուտինը ասաց, այս գումարը պետք է օգտագործվի Խաղաղության խորհրդի միջոցով մարդասիրական նպատակներով՝ Պաղեստինը վերականգնելու համար», – լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Միացյալ Նահանգներում սառեցված ռուսական ակտիվներից 1 միլիարդ դոլար փոխանցել «Խաղաղության խորհրդին»։ Այս միջոցները անհրաժեշտ են կազմակերպությանը մշտական անդամակցության համար։ Միացյալ Նահանգներում սառեցված է մոտ 5 միլիարդ դոլարի ռուսական ակտիվ։