Ստրասբուրգում հայոց այբուբենի հուշարձան կտեղադրվի – Armenia Today

Կառավարությունը հավանություն է տվել նախագծին, որով նախատեսվում է ֆինանսավորում հատկացնել Ֆրանսիայի Ստարսբուրգ քաղաքում՝ Եվրոպայի խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում, հայոց այբուբենի հուշարձանի տեղադրման համար։

Նախաձեռնությունը նպատակ ունի ընդգծել Հայաստանի ինքնիշխանությունը, մշակութային ինքնությունը և երկրի շարունակական աջակցությունը եվրոպական գործընկերությանը։ Այդ կապակցությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հուշարձանի տեղադրման շուրջ։

Հուշարձանի համար նախատեսվում է ձեռք բերել գեղարվեստական քանդակ՝ մեկ անձից գնման ձևով։ Նախագծով սահմանվում է նաև 60% կանխավճար՝ քանդակի նախապատրաստման աշխատանքների համար։

Քանի որ 2026 թվականի պետական բյուջեում այդ նպատակով առանձին միջոցներ նախատեսված չեն, առաջարկվում է անհրաժեշտ գումարը հատկացնել կառավարության պահուստային ֆոնդից։ Միաժամանակ՝ նշվում է, որ համապատասխան տնտեսումների դեպքում այդ միջոցները հետագայում կվերադարձվեն պահուստային ֆոնդ։ Թե որքա՞ն գումար է նախատեսվել, նշված չէ։

Leave a Comment