Թրամփը դարձավ Խաղաղության խորհրդի նախագահ. Փաշինյանը հիմնադիրներից մեկն է

Բաժանորդագրվել

Լրացվում է

Թրամփը հայտարարել է, որ Պուտինը համաձայնել է լինել խորհրդի կազմում։ ԱՄՆ նախագահն ասել է, որ այս կազմակերպության կազմում ուզում է տեսնել «իրական իշխանություն և ազդեցություն ունեցող» առաջնորդների, այլ ոչ թե «քաղաքականության մեջ նորածինների»։

«Հենց որ այս Խաղաղության խորհուրդը վերջնականապես ձևավորվի, մենք կկարողանանք անել փաստացի ինչ ցանկանանք։ Մենք դա ՄԱԿ-ի հետ համատեղ ենք անելու»,-Շվեյցարիայի Դավոս քաղաքում անցկացվող Համաշխարհաին տնտեսական ֆորումի շրջանակում ստորագրման արարողության ժամանակ հայտարարել է Թրամփը։

Նա նշել է, որ Խաղաղության խորհրդի փոխգործակցությունը Միավորված ազգերի կազմակերպության հետ կարող է հակամարտությունների գլոբալ կարգավորման եզակի ձևաչափ ստեղծել։

«ՄԱԿ-ն ահռելի պոտենցիալ ունի։ Եվ ես կարծում եմ, որ Խաղաղության խորհրդի՝ այստեղ հավաքած մարդկանց և Միավորված ազգերի կազմակերպության համադրությունը կարող է իսկապես եզակի մի բան դառնալ աշխարհի համար՝ ամբողջ աշխարհի, ոչ թե միայն ԱՄՆ-ի։ Մենք պատրաստվում ենք խաղաղություն հաստատել ողջ աշխարհում, և, Աստված վկա, դա մեծ ժառանգություն կլինի բոլորիս համար»,-հայտարարել է ԱՄՆ առաջնորդը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր պաղեստինցի ժողովրդին աջակցելու նպատակով Խաղաղության խորհրդին 1 մլրդ դոլար հատկացնելու պատրաստակամության մասին։ Ըստ առկա տեղեկությունների՝ այդպիսի անդամավճարը պարտադիր է նորաստեղծ խորհրդի մշտական անդամների համար։

Leave a Comment