«Թավշյա հեղափոխությունից» հետո Պետրոս Ղազարյանը հրավիրել է ինձ եթեր 4 անգամ․ Լևոն Զուրաբյան

Լևոն Զուրաբյանը գրառում է կատարել, արձագանքելով Պետրոս Ղազարյանին․

«ՀԱՆՐԱՅԻՆ ԴՈւՔՅԱՆԸ

Պետրոս Ղազարյանը երկու օր առաջ հարցազրույց է տվել, որում փորձել է պատասխանել այն հարցին, թե ինչու ինձ` Լևոն Զուրաբյանիս չի կանչում Հանրային հեռուստատեսության եթեր: Ահա նրա հիմնավորումը.

«Լևոն Զուրաբյանը նենց սպառնում ա իշխանությանը, որ իշխանությունները զանգեն ինձ ասեն «էս Լևոն Զուրաբյանը 0,7 տոկոս ունի, հանկարծ որ կանչես, կարող ա 1,2 տոկոս լինի՞»: Լավ եմ արել, որ 2024 թվից հետո չեմ կանչել, 24֊ից առաջ էլ չեմ կանչել ահագին: Է հետո՞: 2019֊ին էլ չեմ կանչել, հետո՞: … Այսինքն ինքը պիտի ասի՞, որ էս ժամանակահատվածում ինձ պիտի կանչեք հյուր: Իբր վերջին 1 տարում ինչ֊որ դարակազմիկ բան ա արել, մենք էլ չենք կանչել: Լավ էլի»:

Իրականությունը հետևյալն է. այսպես կոչված «թավշյա հեղափոխությունից» և Պետրոսի` հանրային եթեր տեղափոխվելուց հետո Պետրոս Ղազարյանը հրավիրել է ինձ եթեր չորս անգամ.
2019 թվականին հունիսի 16-ին,
2020 թվականին հուլիսի 27-ին,
2022 թվականին սեպտեմբերի 20-ին,
2023 թվականին մարտի 9-ին»:

Leave a Comment