«Նարեկ Սամսոնյանի ինքնազոհողությունը մթնոլորտ է փոխում թե՛ ընդդիմադիր և թե՛ իշխանական դաշտում»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նարեկ Սամսոնյանի ինքնազոհողությունը մթնոլորտ է փոխում թե՛ ընդդիմադիր և թե՛ իշխանական դաշտում։ Երկու կողմում էլ, մեղմ ասած, մեծ դիսկոմֆորտ է։ Ընդդիմության մոտ՝ որովհետև կա հստակ գիտակցություն, որ Նարեկի կյանքին սպառնացող վտանգը՝ ի թիվս այլ պատճառների, մեծապես պայմանավորված է նաև ընդդիմության գործունեության անարդյունավետությամբ։ Դե իսկ ՔՊ-ականներն էլ հասկանում է, որ «թավշյա, ժողովրդավար իշխանությունից» վերածվել են անմեղ մարդկանց կալանավորող, նրանց խոշտանգող, երկրում բռնատիրություն հաստատող բանդայի։
     Նարեկի ինքնազոհողությունը թե՛ ընդդիմությանը և թե՛ իշխանություններին զրկում է իրենց գործունեությունն նույնկերպ շարունակելու ոչ միայն բոլոր փաստարկներից, այլև բարոյական իրավունքից։
     Նարեկի ինքնազոհողության հետևանքից ընդդիմությունն ու իշխանությունը կարող են փրկվել միայն երկու դեպքում՝ ա) հետևություններ անելով և վերջապես նորմալ գործելով և բ) քաղաքական ու նաև բարոյական պադոշություն ցուցաբերելով։ Չնայած՝ երկրորդ այս տարբերակը, իհարկե, չի կարելի փրկություն կոչել։
     Ի դեպ, նույնը կարելի է ասել նաև մեր էլիտաների մասին։ Նարեկի մարտահրավերը բոլորին է ուղղված՝ հասարակական գործիչներին, գիտնականներին, նկարիչներին, բժիշկներին…
     Նարեկն արդեն երկու շաբաթ հացադուլի մեջ է և սա համազգային նշանակության հարց է դառնում»։

Leave a Comment