Մամուլում կան հրապարակումներ, որ Կտրիճ Ներսիսյանը եկեղեցու գույքից օտարել ու նվիրել է իր ընտանիքի անդամներին. Թագուհի Ղազարյանը՝ եկեղեցիներ վաճառելու վերաբերյալ իր հայտարարության մասին



Tert.am-ը գրում է.


Մենք գիտենք, և մամուլում կան հրապարակումներ, ես հիմա եկեղեցու փաստացի իրավական ներկայացուցչի ընտանիքի անդամներին չթիրախավորելու համար անունները և հասցեները չեմ տա, բայց կան հրապարակումներ, որ Կտրիճ Ներսիսյանը իր թոռներին եկեղեցու գույքից բնակարաններ է օտարվել, նվիրվել ու սեփականաշնորհել: Այս մասին ԱԺ  ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը՝ անդրադառնալով օրեր առաջ եկեղեցիների վաճառքի ու օտարման մասին իր հայտարարություններին:



«Չհերքված է սա, ընդ որում նա կարող է հերքել, կամ այն մարդիկ, ովքեր հրապարակել են դա, միգուցե հրապարակային խոսեն այդ մասին, ընդ որում՝ հոգևոր խորհրդի ներկայացուցիչներ են պատմել եկեղեցու գույքից օտարվելու ու նվիրվելու մասին: «Կաթողիկոսը իր թոռներին նվիրել է եկեղեցու գույքը» նախադասությունը ծայրից ծայր աբսուրդ է, բայց հիմա այդ իրողության մեջ ենք ապրում: Մենք այդ հարցը շատ մանրամասն քննարկել ենք Ազգային Ժողովի լիագումար նիստում»,- նշել է նա:

Խոսելով այս ամենի հիմնավորումների մասին՝ Ղազարյանը նշել է.


«Մի քանի պատմությամբ է հիմնավորվում այս թեման: Եկեք արձանագրենք, որ հուշարձանների պահպանությունը պետք է ամրագրվի՝ անկախ նրանից, թե այս պահին կասկածներ կան, թե ոչ: Ասողիկ քահանան՝ իր հարցազրույցում ասում է, որ իրենք Գեղարդից մի մասունք նվիրել են Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու թեմի առաջնորդին: Նշանակում է, որ կա մշակութային արժեքներ նվիրելու ու ընծայաբերելու պրակտիկա, դրանից սեփականության օտարման հարց է առաջանում: Դրան գումարենք նաև այն խոսույթը, որ գեներացվում է վերջին 8 ամիսներին՝ Կաթողիկոսի պաշտոնը զբաղոցնող մարդու քաղաքական համախոհների շրջանակում՝ տեղափոխել Մայր Աթոռի նստավայրը ու Ռուսաստանից կառավարել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment