Իրանցիների հավաքն ու դեսպանի ճնշումը. վտանգավոր նախադեպ Հայաստանի համար – CIVILNET

Տիգրան Գրիգորյան Իրանում ներքին լարվածության սրման և զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին Երևանը նույնպես դարձել է Հայաստանում բնակվող իրանցիների քաղաքական համախմբման վայր։ Վերջին օրերին տասնյակ իրանցիներ հավաքվում են՝ դատապարտելու Իրանի իշխանությունների կողմից իրականացվող ճնշումները համազգային բողոքի ցույցերի դեմ, որոնք սկիզբ էին առել բարձր գնաճի և ազգային արժույթի կտրուկ արժեզրկման պատճառով։ Որոշ ցուցարարներ ավելի հեռուն էին գնացել՝ կոչ անելով տապալել Իրանի կառավարությունը և վերականգնել միապետությունը։ Իրանի դեսպանատան առջև մի քանի օր տևած բողոքի ցույցերից հետո Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին հրավիրեց և Հայաստանի կառավարությանը մեղադրեց հանրահավաքները չկանխելու մեջ։ «Թեհրանում կարծիք է ձևավորվում, որ Հայաստանը վերածվում է Իրանի նկատմամբ թշնամաբար տրամադրված ուժերի […]

Leave a Comment