Հայտնի է գրոսմայստերի մահվան պատճառը

Հայտնի է գրոսմայստերի մահվան պատճառը

Հրապարակվել է ամերիկացի հայտնի գրոսմայստեր Դանիել Նարոդիցկու մահվան պատճառների վերաբերյալ պաշտոնական զեկույցը։ 29-ամյա շախմատիստը մահացել է անցյալ տարվա հոկտեմբերին՝ Հյուսիսային Կարոլինայի իր տանը։

Ըստ դատաբժշկական հետազոտության՝ Նարոդիցկու մահը դժբախտ պատահար է եղել։ Նրա օրգանիզմում հայտնաբերվել են մետամֆետամին և կրատոմ (ափիոնատիպ նյութ, որը երբեմն հանդիպում է հավելումների մեջ)։ Այս նյութերի համակցությունը առաջացրել է սրտի ռիթմի խանգարում, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Դանիել Նարոդիցկին սպորտային հանրության շրջանում հայտնի էր ոչ միայն որպես տաղանդավոր շախմատիստ, այլև հայտնի սթրիմեր, ում հետևում էին հազարավոր մարդիկ։ 

Հաղորդվում է, որ մահից առաջ նա գտնվել է հոգեբանական ծանր վիճակում։ Նարոդիցկին սրա համար մեղադրել է աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկին։ Ըստ նրա՝ Կրամնիկի կողմից հնչեցված մեղադրանքներն է, թե իբր Նարոդիցկին խարդախությամբ է հաղթում խաղերը հերյուրանք են եղել։

Իր վերջին ուղիղ եթերում Դանիելը խոստովանել էր, որ այդ անհիմն մեղադրանքները շատ ծանր են անդրադարձել իր վրա.

«Ես զգում եմ, որ եթե սկսում եմ լավ խաղալ, մարդիկ միանգամից վատն են մտածում»,- ասել էր նա։

Վլադիմիր Կրամնիկը տեղի ունեցածն անվանել է «մեծագույն ողբերգություն»։ Նա հերքել է իր կապը շախմատիստի մահվան հետ՝ նշելով, որ նույնիսկ փորձել է օգնություն առաջարկել Դանիելի համար, երբ տեսել է նրա վատ վիճակը վերջին սթրիմի ժամանակ։

Նշենք, որ Դանիել Նարոդիցկին շախմատի աշխարհում համարվում էր հանճարեղ պատանի, ով գրոսմայստերի տիտղոսին էր արժանացել դեռ 18 տարեկանում։

Leave a Comment