Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողները կառավարության շենքի դիմաց են և պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Նրանք հորդորում են բանակցել և հասնել Արցախում մնացած իրենց որդիների մարմինների վերադարձին։ Ծնողները նաև ստորագրահավաք են իրականացրել և մտադիր են երթով շարժվել դեպի ԱԳՆ ու Ֆրանսիայի դեսպանատուն։
«Եթե կարողանում եք Ադրբեջանից բենզին բերել, էս մարդկանց հարազատների շիրիմները ինչո՞ւ չեք բերում»,-նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։