Ռուբեն Ռուբինյանը և Մեքսիկայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամական խմբի ղեկավարը անդրադարձել են Լատինական Ամերիկայում տեղի ունեցող զարգացումներին


Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 22-ին հանդիպել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սիլվիա Պատրիսիա Խիմենես Դելգադոյի գլխավորած պատվիրակության հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից։


Ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Ռուբինյանը կարևորել է Հայաստան-Մեքսիկա հարաբերությունների սերտացումը, խորհրդարանական համագործակցության խորացումն ու փոխայցերի ակտիվացումը, այդ թվում՝ բերակամական խմբերի մակարդակում:


Քննարկվել են մի շարք ոլորտներում երկկողմ գործակցության զարգացմանն առնչվող հարցեր:


Անդրադարձ է կատարվել Լատինական Ամերիկայում տեղի ունեցող զարգացումներին:

Դիտումների քանակ3

Leave a Comment