Քրդերի հանդեպ բարբարոսության վրա աչք փակելը կհանգեցնի ԻՊ-ի 2-րդ գալուստին. ակցիա Երևանում

https://arm.sputniknews.ru/20260122/qrderi-handep-barbarvosutjan-vra-achq-pakely-khangecni-ip-i-2-rd-galustin-akcia-erevanum-98005904.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/16/98005424_105:0:1545:1080_1920x0_80_0_0_0c8f975dcbd8a260a9600c8564190ca3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, տեսանյութ, քուրդ, թուրքիա, երևան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), բողոքի ակցիա

տեսանյութեր, տեսանյութ, քուրդ, թուրքիա, երևան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), բողոքի ակցիա

Բաժանորդագրվել

«Էրդողան՝ տեռորիստ», «Շարաֆան՝ տեռորիստ» վանկարկումներով ակցիային մասնակցում էր նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik․ Հայաստանի քրդական համայնքը Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև բողոքի ակցիա է իրականացնում ընդդեմ Թուրքիայի կառավարության կողմից աջակցվող սիրիական իսլամիստների գործողությունների։ Քրդական համայնքի ներկայացուցիչների շարքերում է նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Կնյազ Հասանովը։

«Էրդողան՝ տեռորիստ», «Շարաֆան՝ տեռորիստ» վանկարկումներով,ՀՀ քրդական համայնքը երթով հասավ Երևանում ՄԱԿ-ի գրասենյակ։ Սակայն ակցիայի մասնակիցները գրասենյակի դիմաց հայտարարեցին, որ ակցիային միացել են նաև ՀՀ ազգային մյուս փոքրամասնությունները՝ եզդիներն ու ասորիները։

«Ցանկանում ենք մեր բողոքներն ու դժգոհությունները բարձրաձայնել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ ակնկալելով, որ դուք կդառնաք մեր ձայնը աշխարհին լսելի դարձնելու հարթակ։ Մենք չենք ընդունում և խստորեն դատապարտում ենք ժողովուրդների կոտորածի, բնության ոչնչացման վրա հիմնված շուկայական հարաբերությունների մտածելակերպը»,– ասացին ակցիայի մասնակիցները։

Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, թե Թուրքիան աջակցում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կրկին գլուխ բարձրացնի, ու կոտորածները շարունակվեն։

«Մենք հիշում ենք նաև «Իսլամական պետության» կազմակերպված անկարգությունները Եվրոպայում, թե ինչպես էին հիմնարկների, խանութների հրկիզումները, անմեղ ժողովուրդներին վրաերթի ենթարկելը, կողոպուտները, պայթուցիկներով ահաբեկելու փորձերը։ Այս ամենը վերհիշելն անգամ սարսափելի է. քրդերի հանդեպ բարբարոսական գործողությունների նկատմամբ աչք փակելը կհանգեցնի ԻՊ-ի 2-րդ գալուստին, որն աշխարհը կտանի կործանման»,– հայտարարեցին մասնակիցները։

Հավաքվածները կոչ արեցին ՄԱԿ-ին և մարդասիրական կառույցներին աջակցել քրդական համայնքին, քանի որ մարդկային իրավունքների պաշտպանությունը միասին խաղաղ ապրելու գրավականն է։ ՄԱԿ-ի աշխատակիցները վերցրին նամակը։

Հիշեցնենք, որ Սիրիայի անցումային կառավարության ուժերը Թուրքիայի աջակցությամբ գրավել էին Հալեպ քաղաքի քրդաբնակ Շեյխ-Մաքսուդ և Աշրաֆիա շրջանները: Այնուհետև նրանք բավական արագ ստիպեցին քրդական ուժերին հեռանալ Դեյր-Հաֆիրից։

Leave a Comment