Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Սոցցանցերում տարածվում են գրառումներ «Երևան Սիթի», «Քարֆուր» սուպերմարկետների և «Տոյոտա» ընկերության անունից՝ խաղարկությունների և նվերների վերաբերյալ։ «Մեր բացման առթիվ մենք նվիրում ենք այս հիասքանչ 2026-ի Toyota Corolla-ներից մեկը»,- նշված է «Տոյոտա» ընկերության անունից տարածված գրառման մեջ։ «Երևան Սիթի»-ն էլ իբր խաղարկում է մեքենա․ մասնակցից պահանջվում է ընդամենը իր բնակության քաղաքը նշել և «24 ժամվա ընթացքում սպասել անակնկալի»։ Այս գրառումները սոցցանցերում հավաքում են հարյուրավոր հավանումներ և տարածումներ, սակայն դրանք կեղծ են և հիմնական նպատակը օգտատերերի տվյալների կորզումն է, ինչը կարող է հանգեցնել նաև ֆինանսական կորուստների։ «Տոյոտա»-ն տարիներ շարունակ գործում է Հայաստանում «Տոյոտա» ընկերության անունից գրառումը տարածվում է Toyota […]