
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնել է Դավոս՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու համար։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։
Ուկրաինայի նախագահի գրասենյակից նույնպես հաստատել են, որ Զելենսկին արդեն ճանապարհին է։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պլանավորում է հանդիպել Զելենսկու հետ Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում։