Ական պարտավոր է վանաձորցիներին հայտնել խոշոր գումարի չափը, որ համայնքն ստացել է «Քիմպրոմի» տարածքի վաճառքից

«Արդշինբանկ» ԲԲԸ-ն հաստատեց «Վանաձոր Քիմպրոմի» տարածքի վաճառքի մասին մեր տեղեկությունը: Բանկը գործարքի կողմ չէ, այլ գործարքն իրականացնող ֆինանսական կազմակերպությունը:

Սրանից առաջ տեղեկությունը հաստատել էր նաև «Վանաձոր Քիմպրոմի» սնանկության կառավարիչը՝ հայտնելով, որ գործարանի տարածքում չափագրման աշխատանքներ կատարելու համար «Վանաձոր Քիմպրոմի» կողմից լիազորագիր է տրվել «Արդշինբանկ» ԲԲԸ-ին:

Մեր մի քանի գրավոր հարցումներից հետո տեղեկությունն ի վերջո հաստատել էր նաև Վանաձորի քաղաքապետարանը՝ նշելով, որ վաճառքի գործարքից համայնքի ֆոնդային բյուջե է մուտքագրվել օրենքով սահմանված հողի կադաստրային արժեքը: Մյուս հարցերը՝ գումարի չափի, գումարը փոխանցողի, գործարքի մանրամասների վերաբերյալ, երկրորդ ամիսն է՝ թողնվում են անպատասխան:

«Վանաձոր Քիմպրոմը» Վանաձոր քաղաքի ամենախոշոր գույքն է, հետևաբար Վանաձորի համայնքապետի պաշտոնակատարը պարտավոր է համայնքի բնակչությանը տեղեկատվություն տալ տարածքի վաճառքի վերաբերյալ և նշել շատ խոշոր գումարի չափը, որ վանաձորցիներն ստացել են վաճառքի գործարքից:

Ադրինե Թորոսյան

Leave a Comment